Վենեսուելայում ազատ են արձակվել մի շարք ազդեցիկ ընդդիմադիր գործիչներ և ակտիվիստներ
Վենեսուելայում ազատ են արձակվել բանտարկված ընդդիմության բարձրաստիճան մի քանի գործիչներ, ովքեր ժամանակին բողոքել են նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակազմի դեմ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի կառավարությանը։ «Այն ամենը, ինչ մենք ուզում էինք, նրանք մեզ տվեցին»,- ասել է Թրամփը։
Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խորխե Ռոդրիգեսն իր հերթին հավաստիացրել է, որ իրենք ազատ կարձակեն «նշանակալի թվով» մարդկանց։ «Սա համարեք Վենեսուելայի կառավարության կողմից արված ժեստ, որն ընդհանուր առմամբ՝ ուղղված է խաղաղության հասնելուն», – շեշտել է Ռոդրիգեսը։
ԱՄՆ կառավարությունը և Վենեսուելայի ընդդիմությունը վաղուց էին պահանջում բանտարկված քաղաքական գործիչների, քննադատների և քաղաքացիական հասարակության անդամների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների լայնածավալ ազատ արձակումը։
Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։
Վենեսուելայում ԱՄՆ հատուկ գործողության ընթացքում 100 մարդ է զոհվել։
