Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ չի հավատում ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի գրավմանը
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ չի հավատում, որ ԱՄՆ-ն ռազմական ճանապարհով կգրավի Գրենլանդիան։
«Ես շարունակում եմ չհավատալ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը ստանձնելու համար ռազմական գործողություն սկսելու հնարավորությանը։ Կարծում եմ, որ դա ընդունելի չի լինի ոչ մեկի համար, նույնիսկ ԱՄՆ-ի։ Պետք է նաև ասել, որ Մարկո Ռուբիոն և Դոնալդ Թրամփը բացառել են այս հնարավորությունը»,- ասել է նա անցած տարին ամփոփող մեծ մամուլի ասուլիսում։
Մելոնիի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմի կողմից Գրենլանդիայի վերաբերյալ հայտարարությունները ցույց են տալիս այն ուշադրությունը, որը Վաշինգտոնը հատկացնում է Գրենլանդիային և Արկտիկային իր շահերի և անվտանգության համար։
