Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և բնականոն կյանքի վերադարձի ապահովումը մնում են գերակա խնդիրներ. Սիրիայի նախագահը՝ ֆոն դեր Լեյենին և Կոշտային

Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան ուրբաթ օրը Դամասկոսի Ժողովրդական պալատում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և նրանց ուղեկցող պատվիրակության հետ, հաղորդում է SANA լրատվական գործակալությունը։

Հանդիպման ժամանակ ալ-Շարաան ընդգծել է, որ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և բնականոն կյանքի վերադարձի ապահովումը մնում են գերակա խնդիրներ՝ ընդգծելով պետության ինքնիշխան դերը սիրիական հասարակության բոլոր բաղադրիչների, այդ թվում՝ «քրդական համայնքի» պաշտպանության գործում։

Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունն ուրբաթ վաղ առավոտյան հայտարարել էր ժամանակավոր հրադադարի մասին՝ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերում մի քանի օր տևած բախումներից հետո, որոնք հանգել են զոհերի և հազարավոր խաղաղ բնակիչների փախչելուն։

2024 թվականի դեկտեմբերին Շարաայի ուժերի կողմից Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիա են այցելել ԵՄ մի շարք պաշտոնյաներ։ Մարտին ԵՄ-ն խոստացավ Սիրիային տրամադրել մոտ 2.5 միլիարդ եվրո օգնություն՝ 2025 և 2026 թվականների համար։

Տեսանյութեր

Լրահոս