Բաժիններ՝

Երևանում ուղևորը ծեծել է ավտոբուսի վարորդին․ նա տեղափոխվել է հիվանդանոց

«Երևանի տրանսպորտ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը տեղեկացնում է, որ ուղևորը ծեծել է թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։

«Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից։ Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը»,- գրել է Ասատրյանը։

Նշվում է, որ վարորդը դիմել է ոստիկանություն։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտել է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած միջադեպ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս