Փաստացի ՀՀ-ում այսօր կա քաղբանտարկյալ, ով եթերում արտաբերել է «հետույք» բառը. Դավիթ Ֆիդանյան
«Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են իրենց ընդդիմադիր կեցվածքի ու խոսքի համար, դատարանի բակում հայտարարեց AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Նա նշեց, որ գործող ռեժիմը շարունակաբար թիրախավորում է քաղաքական հակառակորդներին։
«Հայաստանի բանտերն այսօր լեցուն են քաղաքական բանտարկյալներով»,- ընդգծեց Ֆիդանյանը։
Ըստ նրա՝ փաշինյանական վարչախումը փորձ է անում Հայաստանում կառուցել կոշտ ավտորիտար համակարգ։
«Ի հեճուկս նրանց ջանքերի՝ դա նրանց չի հաջողվելու, Հայաստանում կան մարդիկ, ովքեր պատրաստ են դուրս գալ փողոց ու իրենց բողոքի ձայնն արտահայտել, այս ռեժիմը չի կարող մեզ լռեցնել»,- ասաց Դավիթ Ֆիդանյանը։
