Արմավիրի առաջնորդանիստ Նարեկացի եկեղեցում Սիոն արքեպիսկոպոսը կրկին զեղչել է Վեհափառի անունը, ինչին հակառակ՝ մեր դպիր և սարկավագ եղբայրները հնչեցրել են. Նարեկ Ղևոնդյան

Արմավիրի թեմի երիտասարդներից Նարեկ Ղևոնդյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Կհիշեք, որ շաբաթներ առաջ Սիոն արքեպիսկոպոսը Արմավիրի թեմում պատարագ մատուցեց՝ նիկ*լի համար զեղչելով Վեհափառի անունը։ Այսօր էլ Արմավիրի առաջնորդանիստ Նարեկացի եկեղեցում էր Սուրբ Ծննդյան պատարագ մատուցում և կրկին զեղչել է Վեհափառի անունը, ինչին հակառակ՝ մեր դպիր և սարկավագ եղբայրները հնչեցրել են Վեհափառի անունը։

Ես, որպես Արմավիրի թեմի հավատացյալ, ասում եմ՝ դու այլևս այս թեմում ունես զրո հարգանք և աջակցություն և ինձ համար, որպես հավատացյալի, դու Արմավիրի թեմի առաջնորդ չես։ Քո պես երկչոտ մարդը ընդհանրապես չի կարող լինել հոգևորական։ Ի՞նչ օրինակ ես դու հավատացյալներիս համար, եթե ոչ՝ լոկ մեղքի գայթակղության պատճառ։ Թեմի առաջնորդների օրինակ են Բագրատ և Միքայել սրբազանները, ովքեր այսօր գտնվում են բանտում, բայց ոչ դու, որ քո հոգևոր դասին և հավատավոր հոտին դավաճшնել և անցել ես այլ կողմ։

Թերևս ավելի լավ կլիներ թողնել եկեղեցական կարգը և մնալ որպես եկեղեցու անդամ, քան եկեղեցական կարգով հանդերձ դուրս գալ եկեղեցու դեմ և մերժվել քո իսկ «առաջնորդած» թեմում։

Թող Աստված ողորմած գտնվի բոլոր մեղավորների հանդեպ՞։

Տեսանյութեր

Լրահոս