Ռուսաստանը ևս 9 մլրդ է հատկացրել թուրքական «Աքքույու» ատոմակայանի համար. Reuters

Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ Ռուսաստանը նոր ֆինանսավորում է հատկացրել 9 մլրդ դոլարի չափով՝ «Աքքույու» ատոմակայանի համար, որը կառուցում է ռուսական պետական «Ռոսատոմ» ընկերությունը, տեղեկացրել է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Անկարան ակնկալում է, որ էլեկտրակայանը շահագործման կհանձնվի 2026թ․։

«Ռոսատոմը» կառուցում է Թուրքիայի առաջին ատոմային էլեկտրակայանը Աքքույուում, Մերսին միջերկրածովյան նահանգում, 2010թ․ համաձայնագրի համապատասխան, 20 մլրդ դոլար արժողությամբ։ Ենթադրվում էր, որ կայանը շահագործման կհանձնվի այս տարի, բայց ժամկետները հետաձգվել են։

«Այս (ֆինանսավորումը), ամենայն հավանականությամբ, կօգտագործվի 2026-2027թթ․։ 2026թ․ այնտեղից կստացվի առնվազն 4-5 միլիարդ դոլարի արտաքին ֆինանսավորում»,- Ստամբուլում տեղի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է թուրք նախարար Բայրաքթարը։

Նա նշել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Հարավային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ Սինոպ նահանգում եւ Թրակիայի շրջանում միջուկային նախագծերի շուրջ՝ ավելացնելով, որ Անկարան կցանկանար ստանալ «ամենամրցունակ առաջարկը»։

Բայրաքթարն ավելացրել է, որ Թուրքիան ցանկանում է միջուկային էներգիա արտադրել երկրի ներսում եւ մտադիր է հստակ թվեր տրամադրել նպատակային ցուցանիշների վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի ACWA էներգետիկ ընկերության հետ 5 000 մեգավատ հզորությամբ արեւային սարքի կառուցման մասին։

Տեսանյութեր

Լրահոս