Դատախազը հաստատել է Դիանա Գասպարյանի քրեական վարույթի նյութերը. նախկին քաղաքապետը այն որակում է կրկես

Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրում է․ «Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այսքան ժամանակ լուռ հետևել եմ իմ հասցեին տարածվող հերյուրանքներին և դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին: Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ Ամանորին, այն ընտանեկան ջերմ մթնոլորտում նշելուն: Տոներից հետո խոստանում եմ խոսել, հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին: Իսկ մինչ այդ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, խաղաղ ու սիրով լի տարի բոլորիս»:

Դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ հսկող դատախազը հաստատել է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը և հանձնել իրավասու դատարան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031