Հնդկաստանի դեսպանը բացատրել է, թե ինչից են կախված Ռուսաստանից նավթի ներմուծման ծավալները
Հնդկաստանը պետք է ապահովի իր երկրի էներգաանվտանգությունը, և կախված համաշխարհային շուկայի կոնյունկտուրայից՝ կարող են շտկումներ լինել Ռուսաստանից Հնդկաստան նավթի ներմուծման ծավալում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը։
«Հնդկաստանի քաղաքականությունը նախ էներգետիկ անվտանգության ապահովումն է 1,5 միլիարդ մարդու համար։ Երկրորդ` մենք ունենք ածխաջրածնային արտադրանքի մատակարարումների դիվերսիֆիկացված աղբյուրներ։ Հնդկական ընկերություններն արտադրանք են գնում արտասահմանից, քանի որ դա կարող է ավելի գրավիչ լինել առևտրային տեսակետից։ Այսպիսով, կախված համաշխարհային շուկայի կոնյունկտուրայից, կարող են ճշտումներ մտցվել։ Բայց ես չեմ կարող ստույգ ասել, թե այս կամ այն ապրանքի գնումները որ մակարդակով են ընթանում կամ որ ընկերությունը կգնի այն», – ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հնդկաստանը պլանավորում է պահպանել Ռուսաստանից նավթի ներմուծման նախկին ծավալները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 50% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ բարձր մաքսատուրքերը պատճառաբանելով Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումներով։
