Հայտարարվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային հատվածի շինարարական աշխատանքների միջազգային մրցույթ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտարարել է միջազգային երկփուլանի մրցույթ՝ Սիսիան–Քաջարան ավտոճանապարհի Հարավային հատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով։ Ծրագիրը կիրականացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ։

Գնումների գործընթացը կազմակերպվում է EBRD-ի էլեկտրոնային գնումների համակարգի (ECEPP) միջոցով՝ տվյալ հարթակի օգտագործման պայմաններին համապատասխան։ Մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված կազմակերպությունները պարտադիր պետք է գրանցվեն ECEPP համակարգում։

Միայն գրանցված և մասնակցության հայտ ներկայացրած մասնակիցները հնարավորություն կունենան ECEPP-ի միջոցով ներբեռնելու մրցութային փաստաթղթերը, ինչպես նաև ծանոթանալու պարզաբանումներին, լրացումներին և փոփոխություններին։

Շինարարական աշխատանքների շրջանակում նախատեսվում է Սիսիան–Քաջարան ճանապարհի Հարավային հատվածի շուրջ 24 կմ կառուցում։ Նշված հատվածը հանդիսանում է Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի կարևոր բաղադրիչներից մեկը։Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ և մանրամասն տեղեկատվությունը (անգլերեն) հասանելի է ECEPP հարթակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031