Ուկրաինան 2.3 միլիարդ եվրո է ստացել ԵՄ-ից․ Ukraine Facility
Ուկրաինան Եվրոպական միությունից շուրջ 2,3 միլիարդ եվրո ֆինանսավորում է ստացել այն բանից հետո, երբ ԵՄ Խորհուրդը որոշում է կայացրել հատկացնել վեցերորդ տրանշը՝ Ukraine Facility մեխանիզմի շրջանակներում։ Այս մասին ասվում է Ֆինանսների նախարարության դեկտեմբերի 22-ի հաղորդագրության մեջ։
« Եվրոպական միությունից Ուկրաինայի պետական բյուջե է մուտքագրվել 2,3 միլիարդ եվրո՝ Ukraine Facility ֆինանսական գործիքի շրջանակներում։ Մասնավորապես, Ուկրաինայի կառավարությունը ներգրավել է 2,1 միլիարդ եվրո վարկային միջոցներ և 200 միլիոն եվրո դրամաշնորհ», – նշված է հաղորդագրության մեջ։
Սա վեցերորդ կանոնավոր տրանշն է, որը նախատեսված է Գործիքի Pillar I-ի (Առաջին սյունակ) շրջանակներում։ Միջոցներն ուղղվելու են պետության առաջնահերթ սոցիալական և հումանիտար ծախսերի ֆինանսավորմանը։
Եվրամիությունից հերթական կանոնավոր տրանշը ստանալու համար Ուկրաինան հաջողությամբ իրականացրել է բարեփոխումների ութ քայլ, որոնք անհրաժեշտ էին վեցերորդ տրանշի հատկացման համար, ինչպես նաև մեկ քայլ՝ նախատեսված չորրորդ տրանշի շրջանակներում:
«Ukraine Facility-ի շրջանակներում տրամադրվող աջակցությունն առանցքային նշանակություն ունի Ուկրաինայի մակրոֆինանսական կայունության ամրապնդման և պատերազմի պայմաններում պետական կառավարման անխափան գործունեության համար: «Ուկրաինայի պլանի» ավելի քան 60 քայլերի հաջող կատարումը հաստատում է մեր հավատարմությունը բարեփոխումներին, վերականգնմանը և Եվրոպական միությանն անդամակցելու ուղուն», – նշել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն:
ԵՄ աջակցության ներկայիս վեցերորդ վճարումը հաջորդում է վերջերս՝ 2025 թվականի նոյեմբերի 5-ին կատարված հինգերորդ վճարմանը:
