Բաժիններ՝

Շինուհայր գյուղում այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր

Դեկտեմբերի 21-ին, ժամը 10։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի վերջնամասում՝ ծածկի տակ, այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի թիվ 9-րդ փողոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 12:38-ին: Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը և մոտ 400 հակ կուտակած անասնակեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031