Բաժիններ՝

Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև

Fight Nights-ի նախագահ Կամիլ Գաջիևը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ չնայած Արման Ծառուկյանը գտնվում է իր կարիերայի գագաթնակետին, UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը մոտակա մեկ տարվա ընթացքում նրան չի տրամադրի չեմպիոնական գոտու համար պայքարելու հնարավորություն:

Արման Ծառուկյանը թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է: Վերջերս նա Կատարում հաղթեց Դեն Հուկերին, իսկ դեկտեմբերի 17-ին ACBJJ 20 մրցաշարում՝ բրազիլական ջիու-ջիթսուի կանոններով առավելության հասավ Մեհդի Բայդուլաևի նկատմամբ:

«Արմանն այժմ անչափ վստահ է իր ուժերին և ջախջախում է բոլորին: Նա իրոք իր լավագույն մարզավիճակում է՝ հավաքված է ու լիցքավորված»:

Գաջիևը նշում է, որ թեև հաղթանակը համոզիչ էր, պետք է հաշվի առնել, որ մրցակիցը մենամարտին համաձայնել էր կարճ ժամանակում և վերջնամասում ուղղակի հոգնել էր:

Ըստ Գաջիևի՝ UFC-ն այժմ այլ ծրագրեր ունի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոպուրիայի համար.

«Դեյնան հստակ հասկացրեց, որ առաջիկա տարում դա տեղի չի ունենա: Ասպարեզ են դուրս եկել այլ անուններ՝ Փիմբլեթը և Գեյջին: Հենց նրանց զույգի հաղթողն էլ կմրցի Թոպուրիայի հետ: Այնպես որ, Արմանին ևս մեկ տարի սպասել է պետք, բայց դրանում սարսափելի ոչինչ չկա. պետք է համբերությամբ զինվել և առաջ շարժվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031