Բաժիններ՝

Լուկաշենկոն ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սանկտ Պետերբուրգ, հայտնում է «Пул Первого» Telegram-ալիքը։

Այստեղ նա կմասնակցի Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովներին։

Ալիքի տեղեկություններով, դեկտեմբերի 21-ին Լուկաշենկոն կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով։ Օրակարգում ներառված է շուրջ երկու տասնյակ հարց․ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումը, միջազգային գործունեության հիմնական ուղղությունները առաջիկա տարվա համար, ինչպես նաև ԵԱՏՄ հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները և մի շարք այլ հարցեր։

Նախատեսված է նաև Բելառուսի նախագահի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին։ Նրանք կգնահատեն ինտեգրացիոն համագործակցության հեռանկարները և կվերլուծեն տարեվերջյան արդյունքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս