ԿՀՎ-ն աջակցում է Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմի գաղափարին. Թրամփի նախկին խորհրդական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցրերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը կարծում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) աջակցում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր պատերազմի գաղափարին. hայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին։
«ԵՄ-ն, այսինքն՝ ՆԱՏՕ-ն (առանց ԱՄՆ-ի), հուսահատորեն ցանկանում է պատերազմ Ռուսաստանի հետ… Մեր ԿՀՎ-ն համագործակցում է MI6-ի և ԵՄ հետախուզական համայնքի մյուս անդամների հետ։ Այս և մեր վարչակազմի մյուս պատերազմողները ցանկանում են անվերջանալի պատերազմ»,-գրել է Ֆլինը իր X սոցիալական ցանցի էջում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն 20 տարի գտնվել է Աֆղանստանում և Իրաքում, ինչը նրանց արժեցել է տրիլիոնավոր դոլարներ և հեղինակության հսկայական կորուստ։ Ֆլինը դիմել է Թրամփին՝ Արևելյան Եվրոպայի գործերին միջամտելու խնդրանքով։ Նա հավելել է, որ ամերիկացի ժողովուրդը այլևս չի ցանկանում գումար ծախսել «մանր բռնապետի» վրա, որը «ձերբակալում է ընդդիմադիր գործիչներին», այդ թվում՝ «իր սեփական խորհրդարանում և լրատվամիջոցներում»։
