Բաժիններ՝

Յամալ 6+8. Ինչպե՞ս լռեցնել հեգնողներին 99,5% ճշգրտությամբ

Պուբալգիայից ապաքինվելուց հետո Լամին Յամալը սոցցանցերում բազմաթիվ հեգնական մեկնաբանությունների թիրախ էր դարձել։ Օգտատերերը քննարկում էին նրա անձնական կյանքը, հարաբերություններն ու «նոր հետաքրքրությունները»՝ պնդելով, թե ֆուտբոլը երիտասարդ տաղանդի համար մղվել է երկրորդ պլան։

Այնուամենայնիվ, Յամալի պատասխանը եղավ առավել քան պարզ և համոզիչ. «Բարսելոնայի» վերջին 8 հանդիպումներում Լամինը մասնակցել է բոլոր խաղերին՝ դաշտում անցկացնելով 717 րոպե՝ հնարավոր 720-ից (խաղաժամանակի 99,5%-ը)։ Սակայն վիճակագրությունն է՛լ ավելի տպավորիչ է. վերադարձից հետո նա արդեն հեղինակել է 6 գոլ և 8 գոլային փոխանցում։ Ոչ մի դադար, ոչ մի զիջում և առավելագույն ծանրաբեռնվածություն։

18 տարեկանում լավագույն ապացույցը ոչ թե խոսքերն են, այլ գործը։ Յամալն ընտրեց հենց այդ ճանապարհը։

Armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031