Համաշխարհային բանկը ֆինանսական խոշոր աջակցություն կտրամադրի Թուրքիային
Համաշխարհային բանկը (ՀԲ) հաստատել է Թուրքիայում փոքր և միջին բիզնեսի համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնման ծրագիրը՝ մինչև 1.5 մլրդ եվրո ընդհանուր ծավալով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բիզնեսի աճի և աշխատատեղերի ապահովմանը միտված ֆինանսավորման նախագիծը կիրականացնի թուրքական «Vakıfbank»-ը, որի շրջանակում 750 մլն եվրոն կերաշխավորվի «ՀԲ»-ի կողմից:
Ծրագրի նպատակն է նպաստել կանանց և երիտասարդների զբաղվածությանը, ինչպես նաև աջակցել աղետներից տուժած շրջանների տնտեսվարողներին։ Ակնկալվում է, որ նախագծւի շնորհիվ կզարգանա տասնյակ հազարավոր փոքր և միջին բիզնեսի զարգացմանն, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր:
«ՀԲ»-ի ֆինանսավորման թեմային անդրադարձել է Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեդ Շիմշեքը, ով նշել է, որ 2025-ին «ՀԲ-ի» կողմից հաստատված և հարմար պայմաններ ենթադրող արտաքին ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 4.2 մլրդ դոլար:
