Բաժիններ՝

«Ոսկե քարտեր»-ն ԱՄՆ-ում ապրել ցանկացող օտարերկրացիների համար հասանելի են. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ն գործարկել է «Ոսկե քարտեր» տրամադրելու նախագիծն այն օտարերկրացիների համար, որոնք ցանկանում են ապրել ԱՄՆ-ում և հետագայում քաղաքացիություն ստանալ:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

«Անձամբ ինձ համար և երկրի համար սա շատ կարևոր իրադարձություն է. մենք գործարկում ենք «Թրամփի ոսկե քարտը»», ասել է Թրամփը գործարարների հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ քարտերը կարելի է ձեռք բերել մասնագիտացված կայքում։

«Ստացված բոլոր եկամուտները կուղղվեն ԱՄՆ-ի կառավարությանը, և դա կարող է հսկայական գումարներ բերել», – նշել է ԱՄՆ-ի նախագահը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այսպես կոչված «ոսկե քարտեր» կվաճառի, որոնք օտարերկրացիներին երկրում ապրելու ու աշխատելու իրավունք կտան։

«Դա նման է գրին-քարտի, բայց ավելի լավ ու ավելի առաջադեմ է», – հավելել է Թրամփը։

Նա ավելի վաղ հույս էր հայտնել ԱՄՆ-ի պետական ​​պարտքը կրճատել նման քարտեր վաճառելու շնորհիվ։

Նա կարծում է, որ «ոսկե քարտերի» շնորհիվ, որոնք հնարավորություն կտան ապրել Միացյալ Նահանգներում և հետագայում ամերիկյան քաղաքացիություն ստանալ, կհաջողվի երկիր ներգրավել աշխատասեր մարդկանց, որոնք աշխատատեղեր կստեղծեն։

«Ոսկե քարտը» հնարավոր է ձեռք բերել 1 միլիոն դոլարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս