Մենք հոգեբանորեն պատրաստ ենք և՛ հաղթանակի, և՛ ոչ-ոքի, և՛ պարտության. Եղիշե Մելիքյանը՝ Հունգարիայի հետ հանդիպման մասին
Թիմը հոգեբանորեն պատրաստ է այս խաղին, Հունգարիայի հավաքականի դեմ խաղից առաջ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Ունենք կորուստներ, բայց հարցին պետք է նայենք ուրիշ կողմից. ունենք հնարավորություն տեսնելու մյուս ֆուտբոլիստներին։ Սա լավ շանս է նոր կազմով հանդես գալու, իմ համար լավ փորձություն է և վերլուծության մեծ առիթ կլինի։ Շատ ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն վերլուծելու և ճիշտ ուղղությամբ շարժվելու։ Վաղը կհաղթե՞նք, շատ կուզենայի, բայց մենք հոգեբանորեն պատրաստ ենք և՛ հաղթանակի, և՛ ոչ-ոքի, և՛ պարտության։ Ամենակարևորը՝ մենք պատրաստ ենք պայքարելու վաղը»,-ասաց Եղիշե Մելիքյանը։
Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան-Հունգարիա հանդիպումը։

