Վանաձորի դատարանում մեղադրյալին դшնшկահшրած անձը կալանավորվել է
Հոկտեմբերի 27-ին Վանաձորի դատարանում սպանության գործով դատական նիստի ավարտից հետո գործով 4 մեղադրյալներից մեկին դանակով հարվածած և փախուստի դիմած անձնը հայտնաբերվել և կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ դանակահարված 22–ամյա Էրիկ Դ.–ն որպես մեղադրյալ ներգրավված է եղել անցյալ տարվա հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ.-ին սպանելու գործով։ Նա մի խումբ անձանց հետ, ըստ մեղադրանքի, սպանել են 21–ամյա Հայկին, դին այրել եւ Ստեփանավանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան տարածքում հողով և քարերով թաքցրել։ Սպանվածի հարազատներից մեկը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր Էրիկ Դ.-ին։

