Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Իռլանդիայում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրի Իռլանդիայի դեմ խաղի համար արդեն իսկ ժամանել է Դուբլին:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի 3-րդ տուրի խաղում հյուրընկալվել էր Հունգարիայի հավաքականին և զիջեց 2:0 հաշվով:

Այս մրցաշարում, ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը տոնել է մեկ հաղթանակ և կրել երկու պարտություն:

Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031