 
                        Համասին առնվազն 10 օր է անհրաժեշտ պատանդների մարմինները գտնելու համար. WSJ
 
                                    Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ զոհված իսրայելցի պատանդների մարմինները գտնելու համար առնվազն տասը օր կպահանջվի: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել իրավիճակի կարգավորման ծրագրի առաջին փուլի իրականացման վերաբերյալ. պաղեստինյան շարժումը կազատի պատանդներին, իսկ Իսրայելը հետ կքաշի իր զորքերը։
«ՀԱՄԱՍ-ը հայտարարում է, որ զոհված պատանդների մարմինները գտնելու համար կպահանջվի առնվազն տասը օր»,- ասվում է հայտարարության մեջ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        