 
                        Զելենսկին իր ներկայացուցիչներին կուղարկի ԱՄՆ՝ բանակցություններ վարելու համար
 
                                    Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և պատժամիջոցների քաղաքականության հարցերով պետության ղեկավարի հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը հաջորդ շաբաթվա սկզբին կժամանեն Միացյալ Նահանգներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի առաջնորդը, գրում է РБК-Украина-ն։
Զելենսկին պատմել է, որ Ուկրաինայի ներկայացուցիչները Վաշինգտոնում կքննարկեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանությունը, էներգետիկան, բանակցային ուղին և պատժամիջոցները։ Վերջինս վստահեցրել է, որ ռուսական սառեցված ակտիվների հարցը նույնպես կքննարկվի ամերիկյան կողմի հետ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        