
Հունահոռմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մինչև 20 տարեկանների ԱԱ-ում թիմային հաշվարկում երկրորդն է

Հայաստանի հունահոռմեական ոճի ըմբշամարտի հավաքականը աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում երկրորդն է:
Բուլղարական Սամոկով քաղաքում ավարտված մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության հունահոռմեական ոճի ըմբշամարտում Հայաստանի հավաքականի մեդալակիր դարձան Յուրի Մխիթարյանը (արծաթ), Ալեքս Մարգարյանը (արծաթ), Գասպար Տերտերյանը (ոսկի), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (բրոնզ):
Ազատ ոճային ըմբիշներ պայքարում միայն բրոնզե մեդալակիր էր դարձել Արման Մուսիկյանը (65 կգ):