
Դաժան ծեծի ենթարկված ֆուտբոլիստին չի հաջողվել փրկել

«Շչյոլկովոյի ռուսական համայնք» սիրողական ակումբի ֆուտբոլիստ Արսենի Երոշևիչին դաժան ծեծից հետո փրկել չի հաջողվել։ Այս մասին РЕН ТВ-ին հայտնել է ֆուտբոլիստի քույրը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆուտբոլիստի վրա հարձակվողներից երեքը ձերբակալվել են, որոնցից երկուսն արդեն ընդունել են իրենց մեղքը։
Ֆուտբոլիստի ծեծի մասին հայտնի է դարձել օգոստոսի 19-ին։ Հաղորդվել է, որ պատճառը նրա և Մոսկվայի մերձակայքում գտնվող Շչյոլկովո քաղաքի գիշերային ակումբի այցելուների միջև տեղի ունեցած կոնֆլիկտն է եղել։
Ծեծի արդյունքում Երոշևիչը ստացել է գանգի բաց կոտրվածք, ուղեղի հեմատոմա և կոկորդի կոտրվածք։ Նա ենթարկվել է երկու վիրահատության, որից հետո գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։