Հելսինկիի և Մոսկվայի միջև հարաբերությունները կվերականգնվեն միայն ուկրաինական հակամարտության ավարտից հետո. Ֆինլանդիայի նախագահ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ իր երկրի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող են վերականգնվել միայն Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։ Այս մասին նա հայտարարել է Yle հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ինչպես միշտ ընդգծել եմ, մենք ոչինչ չենք կարող անել մեր աշխարհագրության հետ կապված։ Մենք պատմություն ունենք Ռուսաստանի հետ, և մենք ապագա կունենանք Ռուսաստանի հետ։ Բայց հիմա, իհարկե, հարաբերությունները շատ դժվար են։ Իրականում, պատերազմի պատճառով դրանք չկան։ Բայց մի օր, երբ պատերազմն ավարտվի, անպայման նոր հարաբերություններ կկառուցվեն»,-ասել է Ֆինլանդիայի նախագահը։

Նա նաև ընդգծել է, որ Ֆինլանդիան Ռուսաստանի հետ կկառուցի նոր հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն պրագմատիզմի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031