
Անհետ կորածների հարազատներն այսօր հանդիպել են Փաշինյանի հետ. մանրամասներ փակ հանդիպումից. News.am

Անհետ կորածների հարազատներն այսօր՝ օգոստոսի 23-ին, հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ծնողներից մեկը՝ Լիպարիտ Թովմասյանը, NEWS.am-ին պատմել է, որ հանդիպումը տեւել է 1.5 ժամ, ինքը սակայն հանդիպման կեսից դուրս է եկել, քանի որ Փաշինյանի պատասխանն իրեն չի գոհացրել։
«Ես հարցրել եմ՝ ուր են բռնի անհետացած եւ անհայտ մեր երեխաները, Փաշինյանն ասել է՝ անհայտ է, զբաղվում ենք այդ հարցով։ Խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինքը ոչ մի տեղեկություն մեզ չի փոխանցում՝ ուր են մեր երեխեքը եւ երբ են վերադառնալու, ասում է՝ չգիտենք ու վերջ»,- ասել է նա։
Թովմասյանը պատմել է, որ իշխանություններն ուզում են այնպիսի փաստաթղթեր, որոնք ծնողները անհնար է ներկայացնեն։ Նրա խոսքով, անձամբ ինքը դժգոհ է նաեւ քննչական մարմնի աշխատանքից. «Իմ որդու հեռախոսից ինձ նամակ է եկել մեսինջերին, ասում են՝ կարող է թուրքն է վերցրել գրել, ասում եմ՝ իմ որդունն այֆոն է, որը մատնահետքով է եղել եւ կոդով, դա անհնար է ուղղակի։ Եթե կոդը ջարդեին, մեսինջեր եւ մյուս հալվելվածներից ավտոմատ դուրս է գալիս։ Դա նշանակում է՝ իմ որդին ողջ է, ես 100 տոկոսով համոզված եմ, որ իմ երեխան ողջ է, 5 տարի է՝ չեմ կարողանում հաստատել, որ իմ տղան ողջ է։ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ թուրքին է հավատում, քան մեզ»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: