Բաժիններ՝

Լիտվայում 11 մարդ է ձերբակալվել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու կասկածանքով

Լիտվայում 11 մարդ է ձերբակալվել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիտվայի մաքսային դեպարտամենտի քրեական ծառայությանը։

«Բնակության և աշխատանքի վայրերում անցկացված խուզարկություններից հետո ձերբակալվել է Լիտվայում գործող ընկերության 11 աշխատակից, այդ թվում՝ ղեկավարները, ինչպես նաև Մոլդովայի և Բուլղարիայի քաղաքացի հանդիսացող վարորդները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես պարզվել է օպերատիվ գործողությունների ընթացքում, ընկերությունը Պորտուգալիայում բեռների ֆիկտիվ ստացողի անվան տակ պատրաստվում էր Ռուսաստան հասցնել ջրի մաքրման սարքավորումներ, որոնք նախատեսված են նավթարդյունաբերության ձեռնարկություններում օգտագործելու համար։

Գործողության ընթացքում առգրավվել է մոտ 2 միլիոն եվրո արժողությամբ մի քանի տոննա սարքավորում։
Գործողությունն իրականացվել է Պորտուգալիայի և Բուլղարիայի իրավապահ մարմինների հետ գործակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս