Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նախագծերը կարող են պատրաստ լինել հաջորդ շաբաթ

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախագիծը կարող է պատրաստ լինել հաջորդ շաբաթվա սկզբին, որից հետո կարող են սկսվել «քաղաքական ուղղությամբ» աշխատանքները։

Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան, որը Կիևի պատվիրակության կազմում է եղել օգոստոսի 18-ին Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։

«Եթե խոսքն անվտանգության երաշխիքների մասին է, ապա սա շատ կարևոր և բարդ հարց է։ Եվ առնվազն մեկ շաբաթ է անհրաժեշտ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների փաթեթի վերջնական նախագիծը պատրաստելու համար։ Իդեալական դեպքում մենք կարող ենք ունենալ առաջին նախագիծը հաջորդ շաբաթ, և այդ ժամանակ ղեկավարությունը պետք է որոշի, թե ինչպես ենք աշխատելու այս փաստաթղթի վրա քաղաքական առումով»,-ասել է Սերգեյ Կիսլիցան։

Նա նաև հավելել է, որ անվտանգության երաշխիքները պետք է համաձայնեցվեն Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների կողմից և չեն կարող լինել Ռուսաստանի հետ քննարկման առարկա։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ կքննարկի Ուկրաինայի համար ընդունելի անվտանգության երաշխիքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031