
Նորվեգիան կողմ է ռուս մարզիկների վերադարձին

NRK-ի լրագրող Յան Պետեր Սալթվեդտը խոսել է միջազգային մրցումներում ռուս մարզիկների վերադարձի մասին: Նրան մեջբերում է VseProSport-ը։
Նրա խոսքով՝ Նորվեգիան կողմ է ռուս դահուկորդների և բիատլոնիստների վերադարձին: «Նորվեգիան ուրախ կլիներ, եթե ռուս դահուկորդներն ու բիատլոնիստները մարտահրավեր նետեին մեր մարզիկներին օլիմպիական փառքի համար պայքարում, բայց դա պետք է հիմնված լինի որևէ տեսակի խաղաղության համաձայնագրի վրա»,- ասել է Սալթվեդտը։
Լրագրողը կարծիք է հայտնել, որ եթե մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կնքվի, ռուս մարզիկները կկարողանան ելույթ ունենալ Իտալիայում կայանալիք հաջորդ ձմեռային օլիմպիական խաղերում: «Բայց միայն մեկ մարդ կարող է վստահորեն իմանալ այդ մասին՝ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ամփոփել է նորվեգացին: