
Նրանք, ովքեր դադարեցրել են համագործակցությունը Ռուսաստանի հետ, կվերադառնան. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան համագործակցությանը, գրում է РИА Новости-ն:
«Նրանք, ովքեր քաղաքական ճնշման արդյունքում դադարեցրել են մեր հետ փոխգործակցության փուլը, վստահ եմ, որ կվերադառնան։ Եվ շատերը, կրկնում եմ, դեռ աշխատում են, և շատերը կվերադառնան»,- ասել է Պուտինը Ռուսաստանի միջուկային արդյունաբերության ձեռնարկությունների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։