
Թրամփը կհայտարարի Ուկրաինայի վերաբերյալ «շատ կարևոր որոշման» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երկու շաբաթվա ընթացքում «շատ կարևոր որոշում» կայացնել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ՝ հիմնվելով Մոսկվայի և Կիևի հետագա գործողությունների վրա։
«Երկու շաբաթից դուք կիմանաք, թե ինչպիսին կլինի իրադարձությունների ընթացքը։ Կարծում եմ՝ այդ ժամանակ ես կհասկանամ Ռուսաստանի և, անկեղծ ասած, Ուկրաինայի մոտեցումը։ Ի վերջո, կա երկու ճանապարհ, և երկու շաբաթ անց ես որոշում կկայացնեմ»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը չի բացառել, որ կարող է դուրս գալ կարգավորման գործընթացից։
«Ես որոշում եմ կայացնելու՝ արդյո՞ք կլինեն զանգվածային պատժամիջոցներ, զանգվածային մաքսատուրքեր, թե՞ երկուսն էլ, թե՞ մենք ոչինչ չենք անելու և ասելու ենք՝ «Սա ձեր պայքարն է»», – ասել է Թրամփը։