Տիկին դատախազ, ինչո՞ւ եք լուռ, Դուք պարտավոր եք ևս մեկ անգամ այցելել ԱԺ և բացատրություններ տալ. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեներալի կոչումով գլխավոր դատախազն անխոցելի կեցվածքով Ազգային Ժողովում պնդում էր ահաբեկչության նախապատրաստում մեղադրանքը, մասնավորապես՝ հղումներ անելով գաղտնալսված ձայնագրությանը, որն արդեն իսկ լայնորեն տարածվել էր հանրության շրջանում։

Տևական ժամանակ է՝ փաստաբանները հրապարակել են ձայնագրության ամբողջական տարբերակը և ներկայացրել տիկին դատախազի պնդումների հակառակ պատկերը, այսինքն՝ ամբողջությամբ ժխտել են մեղադրանքի, որքան հասկանում եմ՝ հիմնական մասը։

Տիկին դատախազ, ինչո՞ւ եք լուռ։ Դուք պարտավոր եք ևս մեկ անգամ այցելել ԱԺ և բացատրություններ տալ, եթե, իհարկե, ձեր նպատակը միայն հանրությանը մոլորության մեջ գցելը չէր։ Ի վերջո, դուք եք պատասխանատու մեղարանքի համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031