Բաժիններ՝

Հավատարմորեն ընթանում ենք Հայոց Հայրապետի օրհնյալ օրինակով ու համոզմունքով. Հայր Ասողիկ

ՄԱՍԷ թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր շատ սիրելի Վեհափառ Հայրապետի տարեդարձն է:

Ամենազոր Աստված ընդմիշտ Իր Օծյալ Հայրապետին ապավեն, զորակից և ուղեկից է: Աստված է Հայոց Հայրապետի հետ:

Եվ մենք՝ նրա հոգևոր զավակներս, հավատարմորեն ընթանում ենք Հայոց Հայրապետի օրհնյալ օրինակով ու համոզմունքով՝ ի փառս Աստծո, ի շինություն մեր հարազատ Երկրի, ի բարօրություն ու փրկություն մեր հարազատ Ազգի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու:

Ողջ լերուք, սիրելիներ ի Տեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս