
Ճակատս պարզ է. պատերազմի ժամանակ թուրքերից չեմ փախել, էս անողնաշարներից հաստատ չեմ փախչի. Արթուր Սարգսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Նրա որոշմամբ՝ Սարգսյանը կալանքի տակ կմնա մինչև դեկտեմբերի 8-ը։
Սարգսյանն իր ելույթում նախաձեռնված վարույթը շինծու և հեքիաթ անվանեց։
«Ես Աստծո զավակ եմ, բոլորս Աստծո առաջ պատասխան եք տալու, բոլոր անարդար մարդիկ պատասխան են տալու։ Չի կարելի, մարդկանց զրկել եք իրանց երեխեքից, ծնողներից մի շինծու բանի համար»,- ասաց Արթուր Սարգսյանը։