
Դատարանը փոխեց Արա Ռոստոմյանի խափանման միջոցը՝ եռամսյա տնային կալանքով
44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի կալանքը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքի հետ։
Տնային կալանքը սկսվում է օգոստոսի 26-ից՝ կալանքի 2-ամսյա ժամկետը լրանալուց հետո։ Ռոստոմյանին արգելվում է ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, նաև փոստային առաքանուց, շփում ունենալ այլ անձանց հետ, հյուրընկալել նրանց, այդ սահմանափակումները չեն վերաբերելու Ռոստոմյանի հետ նույն հասցեով բնակվող ընտանիքի անդամներին և պաշտպաններին։
Դատավորի որոշմամբ՝ Ռոստոմյանին թույլատրվեց շաբաթական առնվազն 2 անգամ Պրոբացիոն ծառայության կամ ոստիկանության ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։