Բաժիններ՝

Գյումրիում լույս աշխարհ է եկել անպտղության բուժման պիլոտային ծրագրի շահառուների առաջին երեխան

Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում լույս աշխարհ է եկել պետական պատվերի շրջանակներում իրականացվող անպտղության բուժման պիլոտային ծրագրի շահառուների առաջին երեխան։ Ծրագիրը մարզերից առաջինը ներդրվել է Գյումրու ԲԿ-ում՝ ՀՀ առողջապահության նախարարության ջանքերով, և հասանելի է մոտակա մարզերի բնակիչներին։

Բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ սա միայն մեկ ընտանիքի ուրախությունը չէ․ սա նաև ապացույցն է, որ ծրագիրը կարևոր ու անհրաժեշտ է, քանի որ երկար տարիներ սպասող ընտանիքներն այժմ հնարավորություն ունեն իրենց երազանքն իրականություն դարձնելու։

Ծրագիրը հնարավորություն է տալիս անպտղություն ունեցող կանանց անվճար անցնել հետազոտություններ, բուժվել և կատարել ներարգանդային սերմնավորման մինչև վեց փորձ։

«Ծրագրի գործարկումից դեռ մեկ տարի էլ չի անցել, և արդեն կանայք պատրաստվում են մայրանալ դրա շնորհիվ։ Այս ծնունդը ծրագրի առաջին արդյունքն է, բայց վստահաբար ոչ վերջինը»,-նշեցին կենտրոնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս