Բաժիններ՝

Գյումրիում հարգանքի տուրք մատուցվեց մայոր Մոնտրեզորի ջոկատի զինվորների հիշատակին

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Գյումրիի ռազմաբազայի զինծառայողները հարգեցին մայոր Ժոզեֆ Մոնտրեզորի անմահ ջոկատի զինվորների հիշատակը՝ հուշարձանի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով։

Հիշատակի արարողությանը մասնակցեցին Հայաստանում ՀՌՕ Գյումրիի ռազմաբազայի զինծառայողները և պատանի բանակայինները։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1804 թվականի օգոստոսի 21-ի ճակատամարտում զոհված մարտիկների հիշատակը։

Հանդիսավոր հավաքից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակադրման արարողություն։

Ոգեկոչման ծես կատարեց ռազմաբազայի հրամանատարի՝ հոգևորականների հետ աշխատանքի գծով օգնական, երեց Տիմոֆեյ Ղազարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031