«Հայաստանը ևս պետք է երկաթգիծ կառուցի սեփական տարածքում, սա մեր պատմական հաջողությունն է». Ալիև

«Մենք ամբողջությամբ արդիականացնում ենք Նախիջևանի երկաթուղին», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ Հայաստանը ևս պետք է երկաթգիծ կառուցի սեփական տարածքում։

«Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել, և սա մեր հաջորդ պատմական հաջողությունն է», – պնդել է Ալիևը, հավելելով, թե Ադրբեջանն է հեղինակել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, և փաստաթղթի հիմքում ընկած են Ադրբեջանի դիրքորոշումները։

«Այս փաստաթղթի նախաստորագրումը փաստորեն վերջ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև առճակատմանը։ Դրան զուգահեռ՝ ապահովվել է նաև ցամաքային կապը մեր պատմական տարածաշրջանի՝ Նախիջևանի հետ», – ասել է նա։

Ըստ Ալիևի, Ադրբեջանը «հասել է այն ամենին, ինչ ուզում էր»․ «ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը»։

Տեսանյութեր

Լրահոս