«Ադրբեջանը հասել է այն ամենին, ինչ ուզում էր, ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը». Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին բխում են Բաքվի շահերից։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում։

Նա ընդգծել է, որ Բաքուն հասել է իր բոլոր նպատակներին։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին նա կրկին մեղադրել է անգործության մեջ, «իր վերջին օրերն է ապրում»։

«Մենք հասանք նրան, ինչ ուզում էինք։ Ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը։ Փաստացի որևէ ակտիվություն չէր ցուցաբերում և չէր կարող։ Սակայն իրավաբանորեն գոյություն ուներ, այժմ մոտ է նրա ավարտը», – ասել է Ալիևը։

Նա նաև հայտնել է, որ Նախիջևանում ամբողջությամբ կարդիականացվի երկաթուղին, իսկ Հայաստանի տարածքում, նրա խոսքով, նախատեսվում է նոր ուղիներ կառուցել։

«Երևանը պարտավորություն է ստանձնել, և սա Ադրբեջանի հերթական պատմական հաղթանակն է»,– հայտարարել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031