Բաժիններ՝

Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

Հյուսիսային Օսեթիայում դադարեցվել է բեռնատար տրանսպորտի երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով։ Տեղեկությունը հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները` օգոստոսի 21–ին Մոսկվայի ժամանակով 02:00-ից արգելվել է «Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր» հատվածում ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով», – ասված է հաղորդագրության մեջ:

Երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությունից հետո։

Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ՌԴ–ի կողմից էլեկտրոնային հերթում 1580 բեռնատար կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս