Բաժիններ՝

Ծանոթացեք նոր Ուիզլիների հետ

HBO-ն հրապարակել է Հարրի Փոթերի մասին պատմող նոր սերիալում Ուիզլի ընտանիքի անդամների դերերը մարմնավորող դերասանների անունները, գրում է Deadline-ը:

Ալաստեր Սթաութից (Ռոն Ուիզլի) բացի, նախագծում նկարահանվել են նաև Թրիստան և Գաբրիել Հարլանդները (երկվորյակներ՝ Ֆրեդ և Ջորջ), Ռուարի Սփուները (Փերսի) և Գրեյսի Քոքրեյնը (Ջինի): Երեխաների մոր՝ տիկին Մոլի Ուիզլիի դերը կմարմնավորի Քեթրին Պարկինսոնը: Հոր՝ Արթուրի դերակատարի մասին ոչինչ չի հաղորդվել:

Warner Bros.-ի օրիգինալ ֆիլմերում Ուիզլի եղբայրներին մարմնավորել են Ռուպերտ Գրինթը, Ջեյմս և Օլիվեր Ֆելփսերը, Ջինիի դերում հանդես է եկել Բոնի Ռայթը:

«Հարրի Փոթերի» առաջին եթերաշրջանը հիմնված կլինի «Փիլիսոփայական քարի» վրա և կթողարկվի 2027 թվականին: Նկարահանումներն այժմ ընթանում են Մեծ Բրիտանիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս