Բաժիններ՝

Ֆրոդոն վերադառնում է

Հոբիթ Ֆրոդոն կհայտնվի «Մատանիների տիրակալը» ֆրանշիզայի հաջորդ՝ «Գոլումի որսը» ֆիլմում։ Այս մասին, ինչպես հաղղորդում է EW-ն, հայտարարել է Գենդալֆի դերակատար Իան Մաքքելենը։

Մաքքելենը նաև հավելել է, որ նոր ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2026 թվականի մայիսին։ Ռեժիսորը կլինի Էնդի Սերկիսը, ով նաև կմարմնավորի Գոլումին։

Էլայջա Վուդը Ֆրոդոյի դերը խաղացել է Փիթեր Ջեքսոնի եռերգության մեջ (2001-2003)։ Դերասանը կվերադառնա՞ նոր նախագծի համար, թե՞ ոչ, դեռևս հաստատված չէ։ Warner Bros.-ը «Գոլումի որսը» ֆիլմը արտասահմանյան կինոթատրոններում կթողարկի 2027 թվականի դեկտեմբերի 17-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031