Բաժիններ՝

Վանաձորում 5 կգ քաշով ծնված երեխան առողջական խնդրի պատճառով տեղափոխվել է Երևան. Sputnik Արմենիա

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած «հսկան», որը Մոսինյան ընտանիքի ութերորդ զավակն է, առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է Երևան։ Երեխայի հայրը՝ Արեն Մոսինյանը, Sputnik Արմենիային հայտնել է, որ փոքրիկն այս պահին «Ուիգմոր կանանց և երեխաների» հիվանդանոցում է։

Մոսինյանների 8-րդ զավակը ծնվել է երեկ` օգոստոսի 14-ին, 5 կգ քաշով և 55 սմ հասակով։

«Երեխան շաքարի հետ կապված խնդիր ունի՝ անընդհատ իջնում է։ Հիմա գլյուկոզա են տալիս, պետք է օրգանիզմը սկսի պայքարել։ Դեռևս ընդգծված դրական տեղաշարժ չունենք։ Միակ դրականն այն է, որ երեկվանից, ինչ տեղափոխել ենք, ավելի չի վատացել, ու բացասական դինամիկա չկա»,- պատմել է Արեն Մոսինյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս