Թրամփը մեծ շուքով կդիմավորի Պուտինին. NBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին Ալյասկայում ընդունել մեծ շուքով և անձամբ դիմավորել ժամանելուն պես։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին։

«Վարչակազմի երկու բարձրաստիճան ներկայացուցիչների խոսքով` ակնկալվում է, որ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեծ շուքով կընդունի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազա ժամանելուն պես, նա պատրաստվում է անձամբ դիմավորել Ռուսաստանի առաջնորդին»,- հայտնում է հեռուստաալիքը։

Պաշտոնյաները շեշտել են, որ հանդիպման դետալները համաձայնեցման փուլում են։

Հիշեցնենք` ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահները բանակցություններ կանցկացնեն այսօր` օգոստոսի 15-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031