Բաժիններ՝

Մհեր Գրիգորյանը Ղրղզստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին

Ղրղզստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում օգոստոսի 14-15-ը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

Նիստերի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել մաքսային և տեխնիկական կանոնակարգերին և ներքին շուկայի խոչընդոտների վերացմանը:

Այցի շրջանակներում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները հանդիպում են ունեցել նաև Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031