Բաժիններ՝

Արման Ավանեսյանը՝ «Աշխարհի խաղեր 2025»-ի մարտական սամբոյի չեմպիոն

Մեր հայրենակից Արման Ավանեսյանը 98 կգ քաշային կարգում բոլոր մրցակիցներին պարտության մատնելով դարձել է չեմպիոն՝ 2025 թվականի օգոստոսի 13-14-ին Չինաստանի Չենգդու քաղաքում կայացած «Աշխարհի խաղեր 2025»-ի մարտական սամբոյի մրցաշարում։ Այս մասին ասված է Արցախի մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Այս հաղթանակը ոչ միայն հայկական սամբոյի, այլև ամբողջ Արցախի համար կարևոր ձեռքբերում է՝ ապացուցելով մեր մարզիկների վարպետությունը, ուժը և անսասան կամքը։

Սամբոյի միջազգային ֆեդերացիան (FIAS)՝ միակ ճանաչված միջազգային կազմակերպությունը, որը պատասխանատու է սամբոյի զարգացման համար աշխարհում, այս մրցաշարի շնորհիվ հնարավորություն տվեց մեր մարզիկին ներկայացնել իր կարողությունները միջազգային հարթակում։

Շնորհավորանքներ Արման Ավանեսյանին փայլուն հաղթանակի համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031