Ո՞վ է գժվել Հայաստանում ներդրումներ անել, եթե կարող են Ֆորբսի ցուցակի մեծահարուստ ներդրողի և ազգային բարերարի հետ վարվել այնպես, ինչպես Նիկոլը վարվում է Սամվել Կարապետյանի հետ․ Միհրան Հակոբյան

Պատմաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողը մի շարք արմատական եզրահանգումների տեղիք է տալիս.

▪️Կառավարիչի աթոռը ճոճելուն միտված ցանկացած տեսակի այլախոհություն մահացու վտանգ է Նիկոլի համար և նա պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ճնշի այլախոհությունը: Պատրաստ է ընդհուպ բանսարկելու, բանտարկելու, սեռն ու կրոնը փոխելու (եթե, իհարկե, ունի), ամենայն հավանականությամբ՝ նաև կրակելու:

▪️Նիկոլը Սամվել Կարապետյանին բանտարկել է և ՀԵՑ-ը խլել է ոչ թե նրա համար, որ ուժեղ է, այլ ճիշտ հակառակը՝ չափազանց թույլ է, քանզի զգում է՝ իշխանությունը մազից է կախված ու ցանկացած խոսք, որը կարող է շարժման հանգեցնել, կարող է կտրել այդ մազը:

▪️Սամվել Կարապետյանին բանտարկելով և ՀԵՑ-ը խլելով՝ Գյումրիի ընտրությունից դասեր քաղած Նիկոլը վերջնականապես ի ցույց է դնում, որ թքած ունի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ազատ խոսքի և սեփականության իրավունքի նույնիսկ իմիտացիայի վրա: Կա խնդիր իշխանությունն ամեն գնով պահելու, նա այդ խնդիրը փորձում է լուծել:

▪️Սամվել Կարապետյանին կալանավորելով և ՀԵՑ-ը խլելով՝ Նիկոլը բացահայտորեն ցուցադրում է, որ թքած ունի Հայաստանի վարկանիշի, ինչպես նաև արտասահմանյան ու սփյուռքի ներդրումների վրա: Ո՞վ է գժվել Հայաստանում ներդրումներ անել, եթե կարող են Ֆորբսի ցուցակի մեծահարուստ ներդրողի և ազգային բարերարի հետ վարվել այնպես, ինչպես Նիկոլը վարվում է Սամվել Կարապետյանի հետ:

▪️Սամվել Կարապետյանի հետ կատարվողը պարզ ապացույցն է, որ հայերը Նիկոլի նման չեն փալասացել ու չեն կապիտուլացվել՝ մնալով թշնամու շպրտած թուլափայի հույսին: Դժվար է չհամաձայնվելը, որ ի տարբերություն հազարավոր այլ չկապիտուլացված հայերի՝ մեծահարուստ Սամվել Կարապետյանն այս կյանքում կորցնելու շատ բան ունի: Եվ, եթե Սամվել Կարապետյանն է հանուն իր գաղափարների և սկզբունքների պատրաստ ազատազրկվելու, թալանվելու և զրկանքներ կրելու, ապա պատկերացրեք, թե ինչի են պատրաստ չկապիտուլացված հազարավոր հայերը, որոնք այս կյանքում Լենինի ասած՝ ոչինչ չունեն կորցնելու, բացի իրենց ձեռնաշղթաներից…

▪️Սամվել Կարապետյանի հետ կատարվողն ապացուցում է, որ սին են բոլոր այն մտորումները, թե Հայաստանի գաուլայտեր նշապակված Նիկոլին կարելի է կառավարիչի աթոռից քերել ընտրական կամ քաղաքացիական միջոցներով, հատկապես, որ քաղաքական դաշտում ժողովրդին արվող առաջարկը նախկին՝ քոչարյանական իշխանության ռեստավրացիան է: Ակնհայտ է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ռեստավրացիայի կարիք չունի, Հայաստանն ու հայ ժողովուրդը ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ, եթե կուզեք՝ ազգային-ազատագրական պայքարի կարիք ունի»:

Տեսանյութեր

Լրահոս