Բաժիններ՝

Լեոնարդո ԴիԿապրիոն նշել է իր կարիերայի ամենամեծ սխալը

Լեոնարդո ԴիԿապրիոն Esquire ամսագրի նոր համարի գլխավոր դեմքն է։ Ամսագրին տված հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում զղջացել է միայն Փոլ Թոմաս Անդերսոնի «Բուգիի ոճով գիշերներ» ֆիլմում նկարահանվելու հնարավորությունից հրաժարվելու համար:

Ճակատագրի հեգնանքով, ԴիԿապրիոյի հետ հարցազրույցը վարել է հենց Անդերսոնը:

«Իմ մեծագույն սխալը «Բուգիի ոճով գիշերներ» ֆիլմի նկարահանումներից հրաժարվելն էր։ Դա իմ սերնդի համար ֆունդամենտալ ֆիլմ էր։ Ես չեմ կարող պատկերացնել որևէ մեկին այդ ֆիլմում, բացի Մարկ Ուոլբերգից։ Երբ վերջապես դիտեցի ֆիլմը, մտածեցի, որ այն գլուխգործոց է։ Զվարճալի է, որ այդ հարցը հենց դու ես տալիս, բայց դա է ճշմարտությունը»,- ասել է ԴիԿապրիոն։

«Բուգիի ոճով գիշերները» թողարկվել է 1997 թվականին։ ԴիԿապրիոն այդ տարի նախընտրեց նկարահանվել Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031