Բաժիններ՝

Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքը դադարեցվել է. կատարվում են աշխատանքներ վաճառքը վերսկսելու համար

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դադարեցվել է:

ՀՖՖ-ից հայտնում են, որ այս պահին վաճառվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման 2500 տոմս:

tickets.ffa.am կայքում դեռ կատարվում են աշխատանքներ, որոնց ավարտից հետո կրկին հնարավոր կլինի գնել տոմսեր:

Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարել էր տոմսերի վաճառքը սկսելու մասին, սակայն բազմաթիվ երկրպագուներ սոցիալական ցանցերում բողոքում են, որ չեն կարողանում տոմս քնել համակարգում առկա խնդիրների պատճառով։

Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին և կմեկնարկի 20:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս